Թեմատիկ պլան և օրացույց
Խնդիր. պլանը ձեռքով բաժանել օրերի։
Ինչ կարելի է անել. բեռնել թեմատիկ պլանը և ստանալ օրացույց՝ յուրաքանչյուր օրվա թեմայով։
AI օգնական՝ կառուցված հայկական հանրակրթական չափորոշչի շուրջ։ Դուք ընտրում եք թեման, Դասատունը պատրաստում է նախագիծը, դուք վերանայում և տպում եք։
Չեղարկեք ցանկացած պահի
ԻՆՉ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՎՈՒՄ
Թեմատիկ պլանը գրված է, բայց ամեն դասի համար պետք է պլան, նյութ և էկրանի բովանդակություն։ Դասատուն AI-ը դրանք կազմում է Ձեր իսկ թեմատիկ պլանի հիման վրա, իսկ Դուք ստուգում, ուղղում և տանում եք դասարան։
Խնդիր. պլանը ձեռքով բաժանել օրերի։
Ինչ կարելի է անել. բեռնել թեմատիկ պլանը և ստանալ օրացույց՝ յուրաքանչյուր օրվա թեմայով։
Խնդիր. ամեն դասի համար պլան գրել։
Ինչ կարելի է անել. մեկ սեղմումով ստանալ պլան՝ լրացված վերնագրով, փուլերով ու հաշվարկված րոպեներով։ Կարելի է ուղղել և տպել։
Խնդիր. դասը պրոյեկտորով ներկայացնելու պատրաստվելը։
Ինչ կարելի է անել. դասի պլանից ստանալ մեծ տառերով էկրաններ՝ յուրաքանչյուր փուլի համար, ժամանակաչափով և տարբեր մեթոդներով։
Խնդիր. ամփոփիչ աշխատանքի հարցեր կազմել։
Ինչ կարելի է անել. ամփոփիչ դասի համար ստանալ թեստ՝ պատասխանների բանալիով և տպվող տարբերակով։
Խնդիր. նախագիծը կազմակերպել քայլ առ քայլ։
Ինչ կարելի է անել. ստանալ նախագծի պլան՝ փուլերով ու գնահատման չափանիշներով։
Խնդիր. ատեստավորման նյութերը ցրված են։
Ինչ կարելի է անել. կարդալ պարզ տեղեկատվություն Տարակարգի մասին և մեկ տեղում պահել ու տպել Ձեր պահված դասի պլանները։
Խնդիր. պարզել, թե ինչ է ասում օրենքը։
Ինչ կարելի է անել. գրել հարց կրթության օրենսդրության մասին և ստանալ պատասխան՝ միայն պաշտոնական փաստաթղթերից, նշված հոդվածով։
Սա իրավական խորհրդատվություն չէ։
Մնացածը կայքը կառաջարկի քայլ առ քայլ։
Ես Տաթև Ասրյանն եմ՝ պատմության և հասարակագիտության ուսուցիչ Արագածոտնի մարզի Օրգովի և Ղազարավանի դպրոցներում, Teach For Armenia-ի դասավանդման աջակցման մասնագետ։ Ամեն շաբաթ տեսնում էի, թե ինչպես են գործընկերներս ժամեր ծախսում դասի պլանների, թեստերի ու տարակարգի փաստաթղթերի վրա։ Դասատունը ստեղծեցի, որ այդ ժամերը վերադառնան դասարան։
Մեկ պարզ բաժանորդագրություն՝ Դասատունի բոլոր գործիքներով։
Առաջին 7 օրը՝ ամբողջովին անվճար
Չեղարկեք ցանկացած պահի։ Ձեր ստեղծած նյութերը մնում են ձեզ մոտ։
Հարցրեք Դասատունի մասին կամ խնդրեք տեսնել դասի պլանի ու թեստի կարճ նմուշ։
Օրինակ՝ «Ցույց տուր դասի պլանի նմուշ 7-րդ դասարանի պատմությունից» կամ «Ինչպե՞ս է աշխատում տարակարգի օգնականը»։